Տեսակետ

ԼՂ բնակիչները գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին․ Հենրիխ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղում ավելի քան 30 000 երեխաներ և նրանց ընտանիքներն արդեն 8 ամիս է՝ գտնվում են շրջափակման և ավերակների մեջ։ Այս մասին սոցցանցերում գրել է Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Մխիթարյանը նշել է, որ ԼՂ բնակիչներն իրենց հայրենիքում գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին` առանց կյանք փրկող դեղամիջոցների, սննդի կամ այլ կենսական մատակարարումների:

«Սովամահ լինող մարդկանց սրտաճմլիկ իրականությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Երեխաներն այս պատերազմի ավարտի կարիքն ունեն, որպեսզի սկսեն ապաքինվել և վերականգնվել:

Լաչինի միջանցքի երկյանքով պետք է ապահովվի մարդասիրական օգնության անարգել և սկզբունքային հասանելիությունը»,– գրել է նա։