Տեսակետ

Ահա այսպիսին է երեխայի ծննդյան տարեդարձը Լեռնային Ղարաբաղում․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

«Ահա այսպիսին է երեխայի ծննդյան տարեդարձը Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ։ 30 հազար երեխա տառապում է թերսնուցումից, քանի որ ԼՂ սննդի մատակարարումը դադարեցվել է նույնիսկ ԿԽՄԿ-ի միջոցով։

Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունն արդեն 11 օր է ինչ արգելափակված է Լաչինի միջանցքի մոտ»։