Տեսակետ

«Ալիևը Ստեփանակերտ ո՛չ հումանիտար, ո՛չ կոմերցիոն բեռներ ուղարկողը չէ. հեռացրեք բետոնապատնեշը». Վ.Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մեծ դավերը երբեմն այնքան բացահայտ են նյութվում, որ տպավորություն ստեղծվի, թե հենց միակ օրինաչափը դա է։ Արցախում և նրա շուրջ իրավիճակը հենց այդ դեպքն է։
Հ․Գ․ Շուշին թշնամու վերահսկողությանն է անցել 2020թ․ նոյեմբերի 8-ին։ Իլհամ Ալիևը Շուշի է մտել 2021թ․ հունվարի 15-ին՝ Մոսկվայում հետպատերազմյան ռուս-հայ-ադրբեջանական առաջին գագաթնաժողովից չորս օր հետո։ Եթե մենք դիվանագետ լինեինք, ապա կտեսանկարահանեինք ավտոշարասյան երթը և համացանցը կողողեինք սենսացիոն կադրերով՝ ինչպես է Իլհամն անցնում Արցախի ՊԲ Կարմիր շուկայի անցակետով, վերջում էլ՝ Շուշիի 1992թ․ մայիսի 8-ի ազատագրման խորհրդանիշ տանկ-հուշարձանի հրանոթի փողի տակից։

Հ․Հ․Գ․ Ասկերանից հեռացրեք բետոնա«պատնեշը»։ Ալիևը Ստեփանակերտ ո՛չ հումանիտար, ո՛չ կոմերցիոն բեռներ ուղարկողը չէ։ Իսկ եթե այնուամենայնիվ ուղարկի, ապա շարասյունը թող կանգ առնի Արցախի ոստիկանության և մաքսային ծառայության անցակետի արգելափակոցի դիմաց, և պատասխանատուները բանակցություններ սկսեն մեր պետական  մարմինների հետ»։