Տեսակետ

Պաշտոնական Ստեփանակերտը պիտի հստակորեն հայտարարի այլընտրանքի մասին. Բաղդասարյան

Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախկին պատգամավոր, փորձագետ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Վատ, շատ վատ փաստաթուղթ է երեկվա մոսկովյանը։ Ականապատված տեքստ, որն ուղեցույց է դեպի ականապատված բանակցային դաշտ։ Ու Արցախին առաջարկվում է այդ դաշտ մտնել առանց սակրավորային նախապատրաստության։ Բնականաբար, պաշտոնական Ստեփանակերտն էլ զգուշանում է։ Բայց մի նրբերանգ կա։ Պաշտոնական Ստեփանակերտը պիտի հստակորեն հայտարարի այլընտրանքի մասին, առաջարկի իր ճանապարհը ու փորձի դրա նախընտրելիության մեջ համոզել միջազգային հանրությանը։ Սոսկական մերժումը վտանգավոր է, շատ վտանգավոր»։…