«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«44-օրյա պատերազմում Ղարաբաղից զոհվել է 763 զինծառայող և 72 քաղաքացիական անձ: Եվս 52 ղարաբաղցի անհետ է կորել... Դա Արցախի բնակչության համարյա 1 տոկոսն է: Իսկ ահա հայաստանցիների մասով պատերազմում զոհվել է բնակչության 0,1 տոկոսը:
Ղարաբաղում զենք բռնելու ի վիճակի 30 տղամարդուց մեկը մահացել է: Հայաստանում մահացել է զենք բռնելու ի վիճակի մոտ 200 տղամարդուց մեկը: Այսինքն, միջին վիճակագրական ղարաբաղցիք մոտ 7 անգամ ավելի ինտենսիվ են մասնակցել 44 օրյա պատերազմին, քան հայաստանցին:
Այո, ես հասկանում եմ, որ ղարաբաղցի-հայաստանցի առճակատումը սկսել են հարուցել Քոչարյանամերձ որոշ շրջանակներ: Բայց դա չի արդարացնում Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքը, որով հակառակ կողմից է յուղ լցվում այս կրակին ու փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ղարաբաղցիք միայն փախել են:
Եվ մի բան էլ. պատերազմի ժամանակ պարբերաբար եղել եմ Ստեփանակերտում և կարող եմ վկայել, որ մինչև նոյեմբերի 3-ը այդ քաղաքում կար էական թվով բնակչություն՝ ի հեճուկս օրական մի քանի անգամ կրկնվող հրթիռա-հրետանային հարվածների»: