Տեսակետ

Ադրբեջանում ձերբակալել են «Hüriyyət» թերթի գլխավոր խմբագրին. ըստ նրա՝ Զաքիր Հասանովը շուտով պաշտոնանկ կարվի

Ադրբեջանում ձերբակալել են «Hüriyyət» թերթի գլխավոր խմբագրին. ըստ նրա՝ Զաքիր Հասանովը շուտով պաշտոնանկ կարվի

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ադրբեջանական «Huriyyət» թերթի գլխավոր խմբագիր Վուգար Մամեդովը և պաշտոնաթող գնդապետ Էլնուր Մամեդովը մեկամսյա կալանքի են դատապարտվել օրենքով արգելված տեղեկատվություն տարածելու մեղադրանքով։ Ինչպես պարզել է «Թուրան»  գործակալությունը, խոսքը «youtube»-ում  «Huriyyət TV»-ի ալիքի մի հաղորդման մասին է, որի ընթացքում Էլնուր Մամեդովն ասել է, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի լիազորությունները խիստ սահմանափակվել են, և նա շուտով պաշտոնանկ կարվի։

Քառասունչորսօրյա պատերազմից հետո Էլնուր Մամեդովը վեցամսյա ազատազրկման էր դատապարտվել՝ ՊՆ անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ Էլչին Խալիլովին քննադատելու համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական