Տեսակետ

Տեսնես Մոսկվայում հիշու՞մ են եվրասիականության քարոզիչ Դուգինի կազմակերպած այցը Լելե-թեփե բարձունք. Աթանեսյան

ԳԽ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Որևէ մեկը, առաջին հերթին՝ Կրեմլի հայազգի քարոզիչներից, տեսնես Մոսկվայում հիշու՞մ է եվրասիականության (իրականում՝ ռուս-թուրքական միասնական աշխարհակարգի) քարոզիչ Դուգինի կազմակերպած այցը Լելե-թեփե բարձունք, ադրբեջանցի զինվորների հետ գրկախառնությունները, շրջագայությունը քառօրյա մարտերից հետո Ադրբեջանի հսկողությանն անցած և հապշտապ տեսքի բերված Ջոջուկ Մարջանլի գյուղում, Բաքվում կազմակերպված «Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը Ադրբեջանն է» խորհրդաժողովը, որ տոնայնությամբ հիշեցնում էր 1920թ․ օգոստոսին դարձյալ Բաքվում անցկացված «Արևելքի ժողովուրդների համագումարը»։ 

Այո, հենց այդ համագումարում է Հայաստանի անկախ հանրապետությունը հռչակվել «միջազգային իմպերիալիզմի գործակալ»։ Այդտեղ է գրվել նրա դատավճիռը։ Նաև՝ հայ կոմունիստների մասնակցությամբ։ Արդյո՞ք նույն դերը չեն խաղացել Դուգինի հովանոցի ներքո իրենց քաղաքագետ երևակայած կուրգինյանները, միգրանյանները, բագդասարովները, գաբրիելյանովները և սիմանյանները,  քեոսայաններն ու շախնազարովները․․․
Էրդողանն ասում է, որ ռուսները 2025թ․ կհեռանան Լեռնային Ղարաբաղից։ 

Ասում է՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո. պոնյա՞տնո, գոսպոդա-տովառիշչի բիվշիե օֆիցեռի ԳՌՈՒ ԳՇ ՎՍ Ռոսսիի»․․