Տեսակետ

Ամենավտանգավորն այն է, որ «հայաքվեի» ստորագրահավաքը համարում են դա կանխելու միջոց. Աթանեսյան

ԳԽ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Պատերազմից անմիջապես հետո շրջանառվեց, որ Ալիևը չի բավարարվի Արցախով, կպահանջի, իսկ եթե խաղաղ ճանապարհով չստանա, կգրավի Սյունիքը։
Ոչ այնքան անհայտ մի դեմք նույնիսկ անոնսավորել էր (ընդ որում, անցյալ տարվա սեպտեմբերյան ագրեսիային նախորդած օրերին), թե Հայաստանի «սահմանը կանցնի Արենիով»։ 
Հիմա նույն կամ մերձավոր շրջանակներից գեներացնում են, որ Ալիեւը «200 միլիարդ դոլարի ռազմատուգանք  կպահանջի»։

Իսկ ամենավտանգավորն այն է, որ «հայաքվեի» ստորագրահավաքը համարում են դա կանխելու միջոց։ Այսինքն, ըստ էության լեգիտիմացնու՞մ են Ալիևի պահանջը։ Թե՞ առայժմ միայն հուշումներ են անում»։