Տեսակետ

Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ Մինսկի խումբը չի դադարել. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ Մինսկի խումբը չի դադարել, և ապագայում կառուցողական աշխատանքի հնարավորության դեպքում ԱՄՆ-ն դեմ չէ այդ աշխատանքին: 
Այս մասին խոսել եմ բազմիցս, որ չնայած համանախագահության ձևաչափը չի գործում հայտնի պատճառներով, բայց դրա մասին որոշումն ու մանդատը չեղարկված չեն, հետևաբար, սա մեզ համար աշխատանքի հնարավորություն է: 

Եվ մի քանի անգամ նաև շոշափել եմ հետևյալ միտքը․ Հայաստանին արժե աշխատել նախկին համանախագահ դիվանագետների ուղղությամբ և,  հնարավորության դեպքում, նրանց մասնակցությամբ կազմակերպել համաժողովներ Երևանում, ու ամենեւին ոչ, այսպես ասած, Հայաստանի թելը թելելու բանալ ակնկալիքով (սա կլիներ շատ պարզունակ և անիրատեսական), այլ մեզ համար կարևոր հարցերի շուրջ քննարկումներ ծավալելու և այդ հարցերը միջազգային գործընկերների հետ աշխատանքի օրակարգում ամրապնդելու՝ մի ավելորդ հնարավորություն ձևավորելու համար: 

Ընդ որում, բոլորովին պարտադիր չէ, որ այդ աշխատանքը կատարվի պաշտոնականորեն:
Ավելին, եթե հաջողվի ձևավորել Հայաստանում ամենամյա համաժողովի ֆորմատ, երբ այդ քննարկումները կլինեն ամեն տարի և փորձ կարվի դրանք տեղավորել ավելի լայն միջազգային հարցերի օրակարգում, դա կլինի առավել նշանակալի:

Առայժմ, սակայն, մենք զբաղված ենք բանակցային պատմությունը «ներքաղաքական ասֆալտին փռելով»»: