ԳԽ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բաքվում Ֆրանսիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ։ Նրան խնդրել են բացատրություն տալ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Էմանուել Մակրոնի հանդիպման վերաբերյալ «մամուլում հայտնված մի քանի հայտարարությունների և Ֆրանսիայի նախագահի որոշ բառերի» շուրջ։
Հիմա պատկերացնու՞մ եք ֆրանսիացի դիվանագետի վիճակը․ պիտի Ադրբեջանի ԱԳՆ-ին բացատրություն տա, որ Ֆրանսիայի նախագահի հանդիպումների մասին պաշտոնական տեղեկատվություն տարածում է միայն Ելիսեյան պալատը, և Փարիզը ոչ մի պատասխանատվություն չի կրում, թե ինչ է գրել «մամուլը»․ (իրականում՝ ՀՅԴ պաշտոնական կայքը)։
Եվ ո՞րն է այս ամենից Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի շահը։ Կորցնելիքը պարզ է․ հուլիսին Եվրոխորհրդի նախագահ Միշելի միջնորդությամբ ենթադրվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը խիստ կասկածելի է»։