Տեսակետ

Սեփական եսասիրությունը հայրենասիրության քողի տակ թաքցնելը երկար տարիների պատմություն ունի

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Մեր իրականության մեջ գոյություն ունի կուսակցություն, որի գոյությունն ապարդյուն է առանց թշնամիների`անիմաստ, անօգուտ և անհարկի։ Առանց թշնամու այն կարող է կորցնել կողմնորոշման մեխանիզմները։

Թշնամին ու պայքարը այս կուսակցության կյանքին տալիս են միտք ու կարևորություն։ Թշնամիները նրան տալիս են գոյության իմաստ և նպատակ, սակայն, թշնամի որոնելու այս անվերջանալի շրջապտույտում, չի կարևորվում այն, թե այս փնտրտուքն ինչ վնաս կարող է հասցնել մեր պետությանը։

Թեև, իմ կարծիքով, դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ սեփական եսասիրությունը և անպատասխանատվությունը հայրենասիրության քողի տակ թաքցնելը երկար տարիների պատմություն ունի։