Տեսակետ

«Ադրբեջանն Արցախի մեկուսացման գործընթացում նոր խնդիր ունի». Նարեկ Մինասյան

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ադրբեջանը Արցախի մեկուսացման գործընթացում նոր խնդիր ունի՝ ամեն կերպ կտրել Հայաստանի հետ կապերը:

Արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանը ճնշում է գործադրում ԿԽՄԿ-ի վրա՝ պահանջելով մի շարք ծրագրեր (օրինակ՝ հումանիտար բեռների տեղափոխումը) իրականացնել Ադրբեջանից, իսկ գործընթացի համակարգումը հանձնել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակին: Ավելին՝ պահանջվում է փակել Ստեփանակերտում Կարմիր խաչի գրասենյակը, որը, փաստացի միջազգային միակ ներկայությունն է Արցախում:

Ադրբեջանը ռուս խաղաղապահներին ևս պահանջ է ներկայացրել զորակազմի համար անհրաժեշտ մատակարարումներն իրականացնել ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի տարածքով՝ Դաղստան-Բարդա-Աղդամ-Ստեփանակերտ երթուղով»: