«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Մարտունու և Մարտակերտի դիրքերի վրա, հայկական կողմն ունի 4 զոհ։
Կասկած չկա, որ այսպիսի հարձակումներով Ադրբեջանը Ռուսաստանի հրահրմամբ փորձում է ամեն կերպ վարկաբեկել հակամարտության կարգավորման վաշինգտոնյան հարթակը։ Սա առաջին միտքն է, որ ծագում է այսպիսի հաղորդագրությունը կարդալուն զուգահեռ։
Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է դառնա վաշինգտոնյան բանակցային գործընթացի վիժեցնողն ու տապալողը։ Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը պետք է ամեն ջանք գործադրի, որպեսզի ադրբեջանական կողմի այս վարքագիծն ամենախիստ գնահատականի արժանանա ԱՄՆ պետքարտուղարության կողմից հենց Վաշինգտոնում գտնվելու ընթացքում՝ բանակցությունները կենտրոնացնելով սկզբունքային՝ միջազգային մեխանիզմի ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության վրա։ Հունիսի 15-ին Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումից հետո ավելի հրատապ հարց գոյություն չունի։
Մի նկատառում միայն՝ նախօրեին մեկնարկած երկկողմ, ապա եռակողմ բանակցությունների շատ կարևոր մանրամասներ ինչպե՞ս են հայտնվել երրորդ երկրի առանձին գերատեսչությունների սեղանին։
Հնարավո՞ր չէր՞ ապահովել այս կարևոր բանակցությունների հույժ գաղտնիությունը»։