«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուրախ եմ, որ վերջապես (ԱԺ քննիչ հանձնաժողովում) խոսվեց այն մասին, որ «Իսկանդեր»-ների հետ կապված կային կիրառման սահմանափակումներ: Ու թեև վարչապետ Փաշինյանը չմանրամասնեց, բայց բոլորս հասկանում ենք, որ սահմանափակողը Մավրիտանիան կամ Տաջիկստանը չէր, այլ հրթիռները մեզ հատկացրած (վստահ չեմ, որ տեղին է «վաճառած» եզրույթը) Ռուսաստանը:
Ընդ որում, եթե չլիներ ռուսական կողմի այդ սահմանափակումը, Գյանջայի օդակայանի հարվածը կկարողանայինք հասցնել հենց «Իսկանդեր»-ով և ոչ՝ նվազ ճշգրտության «Սկադ»-ով, որի պատճառով վրիպեցինք ու ռազմական օդակայանի տեղը քաղաքացիական շենք պայթեցրինք»: