Տեսակետ

ՌԴ-ն Բաքվի օգնությունն Ուկրաինային կգնահատի՞ թշնամական քայլ. Աթանեսյան

ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«BBC-ի հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Զելենսկին հակահարձակման հիմնական խոչընդոտներից մեկը համարել է Ռուսաստանի կողմից բազմաշերտ ականապատ դաշտերի ստեղծումը։ Լոնդոնում Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Ուկրաինային ականազերծման սարքավորումներ տրամադրել։ 

Հիմա հարց․ Ռուսաստանը Բաքվի կողմից Ուկրաինային ականազերծող սարքավորումների տրամադրումը գնահատելու՞ է իր նկատմամբ թշնամական քայլ։ Պատերազմի օրենքով ով օգնում է հակառակորդին, թշնամի է»։