Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2020թ․ հոկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի ունեցավ հրադադարի շուրջ ավելի քան 11 ժամանոց քննարկում: 11 ժամ, մի ամբողջ գիշեր քննարկում են առարկայական հարցեր, ոչ թե ներկայացում խաղում: Հայտարարվում էր, որ բանակցությունն ընթանում է երեք առաջին դեմքերի հետ պարբերական կապով: Այդ ամենի հանրագումարում, կրկնեմ,11 ժամ գիշերային բանակցության հանրագումարում հայտարարվում է կրակի դադարեցման պայմանավորվածության մասին, որը, սակայն, չի պահվում:
Եթե 11 ժամ քննարկումից հետո լինում է հայտարարություն, դա նշանակում է, որ եղել է դրա համար բավարար համաձայնություն, ու հազիվ թե երկուսի քունը տաներ, և մեկը հայտարարություն տարածեր երեքի անունից, կամ մեկի քունը տաներ, էն երկուսը հայտարարություն տարածեին մեկի անունից:
11 ժամ բանակցություն, հետո հայտարարություն, բայց հետո ոչ մի հրադադար: Հարց է առաջանում․ ինչու՞, կա՞ դրա պատասխանը, ինչու՞ չի պահվել հրադադարը, ո՞վ չի պահել, ու՞մ միջամտությամբ չի պահել»: