ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե ԼՂՀ-ն 1997թ․ մարտից դուրս էր մնացել բանակցություններից, 1998թ․ հունվարի 7-8-ին Հայաստանի անվտանգության խորհրդի նիստում ի՞նչ էին անում նախագահ Արկադի Ղուկասյանը, վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը և ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը։ Ինչու՞ էին հրավիրվել։
Որքան հիշում եմ, ոչ Քի-Վեսթից, ոչ Կազանից առաջ Երևան-Ստեփանակերտ այդ ձևաչափի քննարկում չի եղել»։