Տեսակետ

Իսկ Բաքուն՝ ո՞չ. Восток - дело тонкое

ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Իրանի ԻՀՊԿ Հետախուզական ծառայությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք անցյալ տարվա բողոքի զանգվածային ցույցերի հրահրող, կազմակերպիչ և հովանավոր են ճանաչվել։ Ցանկում ներառված են ԱՄՆ-ն, Ֆրանսիան Արաբական Միացյալ էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Գերմանիան, Կանադան, Բելգիան, Ավստրիան, Ալբանիան, Ավստրալիան, Իսլանդիան, Իտալիան, Կոսովոն, Նորվեգիան, Բահրեյնը, Նոր Զելանդիան և «սիոնիստական օկուպացիոն ռեժիմը» (Իսրայելը)։

Ադրբեջանը և Թուրքիան, ինչպես տեսնում ենք, բացակայում են։ Ստացվում է, որ, ասենք, Նոր Զելանդիան աջակցել է էթնիկ թուրքերի անջատողականությանը, իսկ Բաքուն, որ Իրանի հյուսիսային նահանգներն անվանում է «Հարավային Ադրբեջան» և մշտապես բորբոք պահում «բաժանված ժողովրդի միավորման» հարցը՝ ոչ։ Իրոք որ՝ Восток – дело тонкое...»։