ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր էջում գրել է․
«Ամբողջ հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել 19 հայտարարությամբ՝ իբրև թե Հայաստանի զինված ուժերի կողմից հրաձգության մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր հայտարարությունները սուտ են և հետապնդում են մեկ նպատակ՝ տեղեկատվական բազա պատրաստել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ամենօրյա ագրեսիաների և հարձակումների համար:
Հունիսի 10-ից հետո նման պահվածքն ու հայտարարություններն ավելի են սաստկացել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում։ Բնականաբար, Ադրբեջանի նման պահվածքը չի նպաստում շարունակվող խաղաղ բանակցություններին և պետք է ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից՝ սանձելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները»,- գրել է Մարուքյանը: