Տեսակետ

Էս ժողովրդին ո՞վ է ներշնչել, որ համաշխարհային-քաղաքակրթական իր առաքելությունը Մեծ Թուրանի նախագծի տապալումն է․ Աթանեսյան

ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Էս ժողովրդին ո՞վ է ներշնչել, որ համաշխարհային-քաղաքակրթական իր առաքելությունը Մեծ Թուրանի նախագծի տապալումն է։ Միջերկրականից մինչեւ Չինաստան, Պարսկաստանից՝ Թաթարստան՝ աշխարհում երկու հարյուր միլիոն թուրքախոս բնակչություն կա, բոլորը եղբայրներ են։ Հիմա էս տնտեսական, ռազմական, դեմոգրաֆիկ ահռելի ռեսուրսը միավորվում է երեք միլիոն հայի դե՞մ։ Ծիծաղելի չէ՞։ Ռուսաստանի դե՞մ են՝ թող Ռուսաստանը «շլյուզ» դնի։ Գնում են Չինաստանի վրա՞՝ աշխարհի երկրորդ գերտերությունն է, բարի լինի՝ իրեն ապահովագրի։ Եվրամիությա՞նն են սպառանում՝ Փարիզը, Բեռլինը, Բրյուսելը բա ինչու՞ զենք չեն ճոճում։ Աշխարհի հզորներով իրենք թուրքի կրունկը լիզում են, մեզ նրա դեմ կենաց-մահու պատերազմի՞ մղում»։