Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը կառավարության որոշմամբ փող կստանան պետբյուջեից, իհարկե, օրենսդրության համաձայն՝ 2021-ի ընտրության ցուցանիշներից ելնելով: Հանրագումարում, նրանց ստացած փողը տարվա կտրվածքով լինելու է միլիարդին մոտ:
Էական չեմ համարում, թե ով որքան է ստանալու: Կարծում եմ՝ պետք է փոխել օրենսդրությունն ու վերացնել այդ փոխհատուցման կանոնը:
Այդ մեկ միլիարդին մոտ փողը կարող է ծառայել հենց հարկատուներին՝ առավել կարևոր և օգտակար նպատակների, այդ թվում՝ քաղաքական մտքի զարգացմանն ուղղված ծրագրերի:
Կուսակցությունները իրենք թող հոգան իրենց ծախսը՝ իրենց համակիրների օգնությամբ: Դա, այսպես ասած, ձևական ժողովրդավարության մի դրույթ է, որից պետք է հրաժարվել»: