«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ռուսներն ակտիվ տարածում են, թե իբր ԱՄՆ-ն Ստեփանակերտին սպառնալով զոռով ստիպում է բանակցել Բաքվի հետ։ Ավելի ծիծաղելի բան ես վաղուց չեմ կարդացել։ Պարզվում է` Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար պետք է ոչ թե Բաքվին ստիպել, այլ Ստեփանակերտին։
Այսինքն, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, ստացվում է, որ Բաքուն ընդունում է, որ Ստեփանակերտում կա փաստացի իշխանություն և որի հետ երազում է բանակցել, իսկ Ստեփանակերտը դա չի ուզում։
Պատկերացնու՞մ եք։ 25 տարի Ադրբեջանը Ղարաբաղի հետ չի բանակցել, իսկ հիմա, ռուսների հորինած զուգահեռ իրականությունում Բաքուն ուզում է Ստեփանակերտի հետ բանակցել, իսկ արցախցիք դեմ են։ Հիմա մտածում եմ է՞լ ինչ սուտ կհորինեն Մոսկվայում, որ կոնֆլիկտի միջոցով հսկեն տարածաշրջանը»։