Տեսակետ

ԵՄ դիտորդական առաքելությունը շուտով կհասնի լիարժեք գործունեության

Հայաստանի սահմաններին ԵՄ դիտորդական առաքելությունը իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել։ 

Գրառման մեջ, մասնավորապես, նշվում է․ «Հենց սկզբից EUMA-ն (ԵՄ առաքելությունը Հայաստանում) լիովին թափանցիկ է վերաբերվում 6 կենտրոններից առավելագույնը 103 դիտորդով աշխատելու իր ծրագրին: Մենք նպատակ ունենք շուտով հասնել լիարժեք գործունեության: EUMA-ն անզեն քաղաքացիական առաքելություն է, որը գործարկվել է՝ ի պատասխան Հայաստանի կառավարության խնդրանքի»: