Տեսակետ

Առաջարկում եմ անկախության հռչակագրի առաջին կետի առաջին նախադասությունը խմբագրել՝ ավելացնելով ևս մի Տ. Բադալյան

Առաջարկում եմ անկախության հռչակագրի առաջին կետի առաջին նախադասությունը խմբագրել՝ ավելացնելով ևս մի Տ. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ՏՏ ոլորտի եկամտահարկը սահմանել 5%: Առաջարկում եմ ավելորդ ժամանակ չկորցնել և կատարել անկախության հռչակագրի առաջին կետի առաջին նախադասության փոփոխություն՝ հետագա բոլոր պետական իրավական փաստաթղթերի «ինքնըստինքյան» փոփոխությամբ:

Մասնավորապես, անկախության հռչակագրի առաջին կետի առաջին նախադասությունը խմբագրել՝ ավելացնելով ևս մի Տ.
Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է ՀայասՏՏանի ՀանրապեՏՏություն՝ կրճատ՝ ՀայասՏՏան:

Կարծում եմ՝ ՏՏ զարգացումն ապահովելու համար պետք չէ կանգ առնել ոչնչի առաջ»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական