Տեսակետ

Անհասկանալի է, թե մեզնից ոմանք ինչու են դեմ սովետական քարտեզներով Հայաստան-Ադրբեջան սահմանազատմանը. Աթանեսյան

ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ադրբեջանն, իհարկե, չի ցանկանա, որ 1923թ․-ից հետո արված սահմանազատման քարտեզ դրվի սեղանին, որովհետև դա կլինի իր կազմում ինքնավար Լեռնային Ղարաբաղ ունեցող Ադրբ․ ՍՍՀ քարտեզ։ Իսկ նույն քարտեզով ճանաչել, ասենք, Սոթք-Խոզնավար-Կոռնիձոր-Շուռնուխ-Նռնաձոր գիծը և չտեսնել ԼՂ ինքնավարության՝ Ադրբ․ ՍՍՀ մնացյալ տարածքից առանձնացված սահմանները, հնարավոր չէ։ 
Սա հասկանալի է։ 
Անհասկանալի է, թե մեզնից ոմանք ինչու են դեմ սովետական քարտեզներով Հայաստան-Ադրբեջան սահմանազատմանը։ Միայն թե չասեն՝ պաշտպանում են Հայաստանի՝ ազգերի լիգայի որոշած սահմանները։ Դա սուտ է։ Ազգերի լիգան մի որոշում ունի՝ եթե Անդրկովկասի անկախացած հանրապետությունները փոխադարձ համաձայնությամբ չորոշեն իրենց սահմանները, դա կարվի հանձնաժողովի կողմից, և հիմք կընդունվի տարածքի էթնիկ առանձնահատկությունը»։