Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։
Բայրամովը, մասնավորապես, հայտարարել է. «Վաշինգտոնում կայացած բանակցությունները որոշակի գործնական դրական արդյունքներ են տվել։ Ավելացել է այս բանակցություններում համաձայնեցված կետերի թիվը։ Սակայն դեռ բաց հարցեր կան, կան կետեր, որոնց շուրջ կողմերը լիարժեք համաձայնության չեն եկել։ Ուստի այս գործընթացը շարունակվելու է։
Մենք անխուսափելի ենք համարում խաղաղության հասնելը՝ միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն։ Պետք է պատրաստվի և ստորագրվի խաղաղության պայմանագիր և միջպետական հարաբերությունների կարգավորման համաձայնագիր։ Անհնար է կանխատեսել, թե որքան կտևի այս գործընթացը։ Առաջիկայում Վաշինգտոնում նոր ու հերթական հանդիպում է նախատեսված»,- հավելել է Բայրամովը։