30 տարի Զանգելանում զորք պահելը Հայաստանի ոչ մի խնդիր չէր լուծում. Վահրամ Աթանեսյան
Սոցցանցեր
3 Հունիսի, 11:59
ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայաստանում սերունդ է կյանք մտել եւ չգիտի, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի երկաթգիծը խորհրդային տարիներին, սկսած 1967թ․-ից, երբ Ադրբեջանի երկաթուղիները առանձնացվել են Անդրկովկասյանից, գտնվել է ոչ թե ՀԽՍՀ, այլ՝ Ադր․ ԽՍՀ վարչական կառավարման ներքո։
Երկրի մասին, իրոք, պետք է հավաստի փաստերով հիմնավորված պատկերացում ունենալ։ Եւ իմանալ, որ տասնամյակներ շարունակ մարդ պետք է Հայաստանից մտներ Ադրբեջան՝ երկաթուղու Մինջեւան կայարան, ապա նոր՝ հասներ Կապան։
Եւ երեսուն տարի Զանգելանում զորք պահելը Հայաստանի ոչ մի խնդիր չէր լուծում, հին, ԽՍՀՄ-ից ժառանգած դժվարություններին նորերն էր գումարում»։
Հետևեք մեզ Telegram-ում