Տեսակետ

30 տարի Զանգելանում զորք պահելը Հայաստանի ոչ մի խնդիր չէր լուծում. Վահրամ Աթանեսյան

30 տարի Զանգելանում զորք պահելը Հայաստանի ոչ մի խնդիր չէր լուծում. Վահրամ Աթանեսյան

ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստանում սերունդ է կյանք մտել եւ չգիտի, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի երկաթգիծը խորհրդային տարիներին, սկսած 1967թ․-ից, երբ Ադրբեջանի երկաթուղիները առանձնացվել են Անդրկովկասյանից, գտնվել է ոչ թե ՀԽՍՀ, այլ՝ Ադր․ ԽՍՀ վարչական կառավարման ներքո։

Երկրի մասին, իրոք, պետք է հավաստի փաստերով հիմնավորված պատկերացում ունենալ։ Եւ իմանալ, որ տասնամյակներ շարունակ  մարդ պետք է Հայաստանից մտներ Ադրբեջան՝ երկաթուղու Մինջեւան կայարան, ապա նոր՝ հասներ Կապան։

Եւ երեսուն տարի Զանգելանում զորք պահելը Հայաստանի ոչ մի խնդիր չէր լուծում, հին, ԽՍՀՄ-ից ժառանգած դժվարություններին նորերն էր գումարում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական