Տեսակետ

Կփորձենք հասկանալ, թե ինչու է մատուցող անչափահասին ծեծող ոստիկանը ազատվել քրեական հետապնդումից. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Դիլիջանում ոստիկանության ՔՀԲ-ի պետի կողմից վճարման պահանջի դիմաց անչափահաս մատուցողին ծեծի ենթարկելը և, ապա, պաշտոնավոր այդ ոստիկանին քրեական հետապնդման չենթարկելը խայտառակություն են։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» վաղն առավոտյան գրություններ կուղարկի դատախազություն, ՄԻՊ, քննչական կոմիտե և ՆԳՆ։ Կփորձենք հասկանալ, թե ինչու է մատուցող անչափահասին ծեծող ոստիկանը ազատվել քրեական հետապնդումից, որքանով է դա իրավաչափ, արդյոք այդ անձը դեռևս աշխատում է ոստիկանության համակարգում, և ինչ կարելի է անել` իր նկատմամբ քրեական հետապնդումը վերսկսելու համար»։