ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«2021թ․ հունվարի 11-ին Իլհամ Ալիևը Մոսկվայում էր։ Վերադարձավ և հունվարի 15-ին առաջին անգամ մտավ Շուշի (ի՞նչ ճանապարհով, անվտանգության ու՞մ երաշխիքներով) և Շուշիի վարչակազմի ղեկավարի առանձնասենյակից մեզ «երկաթե բռունցք» ցույց տվեց։
2023թ․ մայիսի 25-ին Ալիևը Մոսկվայում էր, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին իրեն հյուր չէր զգում։ Վերադարձավ և մայիսի 28-ին Լաչինից մեզ սպառնաց՝ պահանջելով ցրել պետական ինստիտուտները։ Ելույթի բանալի ձևակերպումն այս էր․ «Բոլորն էլ գիտեն, որ մենք այնտեղ (Արցախում) ցանկացած գործողություն կարող ենք անել»։
ՌԴ պետդումայի պատգամավոր Զատուլինն ասում է, որ եթե Ադրբեջանը միանա Իրանի դեմ գործողություններին, Արևմուտքը աչք կփակի Արցախի հայ բնակչության բռնատեղահանման վրա։
Իսկ ինչի՞ դիմաց է Ռուսաստանը աչք փակում իր պատասխանատվության գոտում ցանկացած գործողություն իրականացնելու՝ ալիևյան սպառնալիքի հանդեպ»։