ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի կարծիքով՝ հայ-ադրբեջանական բանակցությունները պետք է «լույս սփռեն» ավելի քան 4000 անհայտ կորածների ճակատագրի վրա։ Քանի որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ քառասունչորսօրյա պատերազմում իրենք ոչ մի դասալիք չեն ունեցել, հասկացվում է, որ Բայրամովը խոսում է ղարաբաղյան առաջին պատերազմում «անհայտ կորածների» մասին։
Ինչպես ասում են՝ պարդոն, բայց ի՞նչ կապ ունի դրա հետ Հայաստանը։ Ղարաբաղյան առաջին պատերազմում հրադադար հաստատվել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Պատերազմի և հաջորդ տարիներին Ադրբեջանի և ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով ազգային հանձնաժողովները լեգիտիմ փոխհամագործակցություն են ունեցել։ Կարծում եմ՝ այդ աշխատանքային շփումները փաստաթղթավորված են։ Արցախի ԱԱԾ-ն կարող է դրանք հրապարակել և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել։ Հայաստանն ինչու՞ է ներքաշվում իրեն բացարձակապես չվերաբերող հարցի քննարկումներում»։