Տեսակետ

Առնվազն մեկ անգամ Ռուսաստանն է խորհուրդ տվել ՀՀ-ին չդիմել ՀԱՊԿ-ին

Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ԱԺ պատգանավոր Արմեն Ռուստամյանը երեկ ասել է, որ Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժման ժամանակ ՀԱՊԿ-ը պատրաստ է եղել բոլոր միջոցներով օգնել Հայաստանին: Պարոն Ռուստամյանի այս պնդումն իրականության հետ կապ չունի: Հայաստանը բազմիցս դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն օգնություն չի ստացվել:

Հրապարակային, պաշտոնապես ՀՀ-ն առնվազն երկու անգամ դիմել է, բայց ՀԱՊԿ-ից եղել է պատասխան, որ ՀՀ-Ադրբեջան սահմանը ճշգրտված չէ: Առնվազն մեկ անգամ Ռուսաստանն է խորհուրդ տվել ՀՀ-ին չդիմել ՀԱՊԿ-ին: Սա է իրականությունը: Ովքեր կասկածներ ունեն, կարող եմ այս գրության մեկնաբանության բաժնում տեղադրել ՀՀ-ի դիմումները և ՀԱՊԿ-ի մերժումները:

Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանին հարվածելու համար Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին արդարացնելն արդար չէ: Նիկոլ Փաշինյանին կարելի է մեղադրել մի քանի տասնյակ դրվագներով: Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին պաշտպանելու այս մոլուցքը չեմ հասկանում»: