Տեսակետ

«Աշոտ Փաշինյանը հայրենիքի առջև պարտքը տված քաղաքացի է»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Աշոտ Փաշինյանը, իմիջիայլոց, հայրենիքի առջև պարտքը տված քաղաքացի է, ով կարող էր Եռաբլուրում պառկած լիներ մյուս 4 հազարի կողքին։ Իրեն առևանգելը Եռաբլուրը «ցույց տալով»-ով արդարացնելը կամ ինչ-որ թերի տեսանյութերով առևանգման փաստը հերքելը ոչ իրավական, ոչ էլ բարոյական հիմք չունի։

Եթե դժգոհ եք իշխանություններից` բովանդակային և առարկայական քննադատեք, այլընտրանք առաջարկեք։ Պետության ղեկավարի ընտանիքի անդամին առևանգելով կամ դա արդարացնելով հեռու չեք գնա ու հանրային աջակցություն չեք ունենա»։