Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հիմա էլ Անկախության հռչակագիրն են ցիտում, 1992թ․ հուլիսի 8-ի հայտի որոշումն են ցիտում, իսկ առաջիկայում, երբ հրապարակվեն Շուշիի ազատագրման և Քարվաճառի առման գաղտնի փաստաթղթերը, դա կցիտեն ու այսպես շարունակ:
Կշարունակեն գրել, որ 1991-94թթ․ առաջին պատերազմում մեզ Աստուած է եղել օգնական, ՀՀ դավադիր ու թուրքասեր իշխանությունները տեղյակ չէին, երբ կուսակցական ու տեղական ջակատները ազատագրում էին Շուշին, կհիշեցնեն 1997թ․ Մեծ պայմանագիրը, 1 միլիարդ զենքի ստացումը, որ, հավանաբար, նույնպես, ամենազոր Աստուծո կամոք է եղել:
Կարևորն այն է, որ զուգահեռաբար գրեք, որ Լևոնն ու ՀՀՇ-ն ապազգային էին ու թրքասեր (թուրքական աշխարհը հավաքական կերպով ամենացավալի հարվածն ստացել հենց «թրքասեր» ՀՀՇ-ի օրոք), որ մեր գյոզալ Ռոբիկը, Արկադիան ու մյուսները սիրելի վարչապետ Նիկոլին 42 հազար քառակուսի կիլոմետր հզոր Հայաստան ու Արցախ են ժառանգել»։