ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր էջում գրել է․
«Ադրբեջանական Telegram ալիքներով մեկը մյուսի հետևից շրջանառվող տեսանյութերը վկայում են, որ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքում անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվում է Հայաստանի սահմաններին ծառայող զինվորների և տեխնիկայի վրա։ Այսպիսով՝ Ադրբեջանն իր դեմ վկայում է, որ ագրեսիա է իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի ինքնիշխան Հայաստանի դեմ այս հանցագործությունների համար։ Պահանջում ենք պատժամիջոցներ»։
In the Azerbaijani Telegram channels, videos are being circulated one by one, proving that the Azerbaijani armed forces are attacking the soldiers and equipment serving on the borders of Armenia with a drone in the sovereign territory of Armenia. Thus, Azerbaijan testifies…
— Edmon Marukyan (@edmarukyan) May 13, 2023