Տեսակետ

Անչափ զուսպ, համեստ հայրենասեր մեր տղա․ Կոտայքի մարզպետը՝ զոհված զինծառայողի մասին

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թշնամու սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս նախօրեին զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված Նարեկ Նորայրի Բաղդասարյանն է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքից:

Հարազատական ամենամոտ կապերն ունենալով՝ Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ հայրենասեր մեր տղա։

Անսահման մեծ է ցավի զգացումը, անդառնալի՝ մեր զինվորի կորուստը։ Փա՛ռք Նարեկին, համբերություն ընտանիքին ու մեզ բոլորիս։

Հավերժ խոնարհում հայրենիքի համար կյանքը տված մեր բոլոր հայորդիներին», - գրել է մարզպետը։