Տեսակետ

Գազայի գոտուց Ռեխովոտ քաղաքի հրթիռահարության ժամանակ հայ է զոհվել

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երեկ Իսրայելի հայկական համայնքը Գազայի գոտուց Ռեխովոտ քաղաքի հրթիռահարության ժամանակ զոհ ունեցավ։ 80-ամյա թոշակառու Ինգա Աբրահամյանը 3 հարկի այս բնակարանում զոհվեց հրթիռի պայթյունից։

Պետախ Տիկվայի Իսրայելահայեր «Նաիրի» միությունն իր խորին ցավակցություն է  հայտնում Աբրահամյանների ընտանիքին։ Տիկին Ինգայի ամուսինը վիրավորվել է հրթիռահարության արդյունքում։ Ընդհանուր թվով այս շենքի հրթիռահարության պատճառով զոհվել է 1, վիրավորվել 12 բնակիչ։ Շենքի բնակիչները տեղավորվել են հյուրանոցում։
Աստված հոգին լուսավորի։

2008 թվականից մեր համայնքը Պաղեստինա֊Իսրայելյան հակամարտության արդյունքում զոհեր չէր ունեցել։
Հիշեցնենք, որ 2008 ապրիլի 16֊ին Գազայի գոտում զոհվել էր Հայաստանից Իսրայել տեղափոխված դիրիժոր և կոմպոզիտոր Վահագն Պապյանի որդին ` Դավիթ Պապյանը։

Գազայում  նրանց ստորաբաժանումը ծուղակն էր ընկել, եւ պաղեստինցի զինյալների հետ բախման ընթացքում զոհվել էր երեք զինվոր, որոնց  թվում էր 21-ամյա շարքային Դավիթ Պապյանն, ով հետմահու իր հերոսության և կրակն իր վրա ընդունելու համար սերժանտի կոչման արժանացավ»։