Տեսակետ

Լիպարիտյանի՝ իրավիճակի վերլուծությունը շատ ավելի օգտակար է, քան ներհայկական բազմաթիվ քննարկումները. Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ես էլ չեմ կիսում Ժիրայր Լիպարիտյանի՝ հայ-ադրբեջանական հակամարտության պատմության որոշ մեկնաբանություններ, ինչպես նաև առկա քաղաքականության հետ կապված առանձին մոտեցումները։ Սակայն խիստ անարդյունավետ եմ համարում Հանրայինին տված հարցազրույցից հետո իր դեմ ծավալված արշավը։

Լիպարիտյանի՝ իրավիճակի վերլուծությունը, անկախ մեր կողմից դրա հետ համաձայնության աստիճանից, շատ ավելի օգտակար է, քան ներհայկական բազմաթիվ քննարկումները խնդրի շուրջ։ Պարզապես իր գնահատականները պետք է ընկալել որպես կողքից համապարփակ հայացք՝ առանց օտարերկրյա այլ փորձագետներին բնորոշ զգուշավորության (կամ անտարբերության) և մեզ հանկարծ չնեղացնելու միտումի։

Ասածս այն չէ, որ Լիպարիտյանի խորհուրդները պետք է անմիջապես ընդունել և կիրառել, մանավանդ, որ, իրազեկ չլինելով բանակցային գործընթացի բոլոր մանրամասնությունների մասին, կոնկրետ քայլեր չի էլ առաջարկում, բայց իր դիրքորոշումը արժանի է լուրջ, ռացիոնալ ընկալման թե՛ հասարակության, թե՛ որոշումներ կայացնողների կողմից»։