«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ես չգիտեմ՝ որն է 2-րդ (Գեղարքունիքի) բանակային կորպուսի հաջողության գրավականը, բայց այն հաճախ է լավ առումով աչքի ընկնում։
Այսօր այդ կորպուսի ծառայողները ադրբեջանական զրահատեխնիկա են խոցել։ Որքանով ինձ է հայտնի, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը զրահատեխնիկա կորցրած չկար։
Բայց, ամենակարևորը, տղերքը զոհ չեն տվել։ Այսօր եզակի դեպքերից էր, երբ առաց զոհի կարողացել ենք արժանի հակահարված տալ։ Ընդ որում, չեն վախեցել ո՛չ իրենց վրա աշխատող մեծաթիվ հրետանուց, ո՛չ էլ վերևում շրջող «Բայրաքթար»-ից։ Ապրե՛ն զինվորներն ու հրամանատարները։ Գրագետ ու դուխով աշխատանքը, այ, այսպես է լինում»։