Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Երեկ «Հ1»-ի եթերում նախկին «ՔՊ»-ական պատգամավորը հայտարարում է, որ ՌԴ-ն թույլ չի տալիս, որ ՀՀ-ի կողմից գնված հնդկական զինամթերքը մուտք գործի Հայաստան Իրանի տարածքից: Այսօր այդ հայտարարությունը երկրորդում է ՀԺ-ն: Նույն օրը ռուս խաղաղապահները մի քանի հայի հավաստիացնում են, որ անխոչընդոտ կհասցնեն Ստեփանակերտ ու տանում դայաղ են անում Ադրբեջանական անցակետին, որտեղ ադրբեջանցիք պուպուշ վիդեո են նկարում ի ցույց աշխարհի, որ Լաչինը բաց է ու անվտանգ:
Բնական է` ռուսական զորքի հարամանատարը պնդում է, որ դա միտումնավոր չի արել, և որ իրենք էլ են դեմ անցակետին, ու որ բանակցությունները շարունակվում են: Բայց փաստացի շարունակվում է միայն Արցախի ինտեգրացիան Ադրբեջանի մեջ, ինչի մասին ամիսներ առաջ հայտարարել էր Լավրովը:
Անշուշտ ՌԴ դեսպանատունն այս ամենը որևէ կերպ չի մեկնաբանելու: Նույն վստահությամբ կարող ենք պնդել, որ այս ամենին չեն անդրադառնալու մեզ հետևողականորեն փրկել փորձող անձնուրաց ընդդիմադիրները (ում մուտքը դեպի Արցախ նույնպես փակվել էր ժամանակին):
Բաքվում ավարտվում է «Ֆորմուլա 1»-ի «Գրան պրին», իսկ դա նշանակում է, որ «պատերազմ-ծռերի ապստամբություն-Կարապետյան» օպերացիայի նոր եթերաշրջանը կարելի է խոդ տալ: Ինտուիցիան հուշում է, որ Նիկոլը ուրվորայա պիտի դառնա դավաճան մեր փրկիչների շուրթերին:
Տենաս փրկիչներից ո՞վ ա առաջինը ասելու, որ հենց Հայաստանը հնդկական զենքը թույլ չի տալիս բերել Հայաստան, որ դա գցեն Մոսկվայի ջեբը»...