Տեսակետ

120.000 հայ պատանդ է վերցվել Ադրբեջանի կողմից. Էդմոն Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի գրել է.

«Արդեն մոտ 2 տարի է, ինչ մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրությամբ։

Այսօր Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի անցակետ է տեղակայել, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Սա նշանակում է, որ 120 հազար խաղաղ հայ հայտնվել է Լեռնային Ղարաբաղում և որպես պատանդ վերցվել Ադրբեջանի կողմից։

Սա տեղի է ունենում միջազգային հանրության լուռ դիտարկման ներքո։ 

Ավելին, դա արդյունք է մարդու իրավունքների չդադարող կոպիտ խախտումներին արձագանքելու անկարողության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացված նախկին ոճրագործությունների նկատմամբ հանդուրժողականության»,- գրել է Մարուքյանը: