Միջազգային

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեղադրել է Գարեգին Բ կաթողիկոսին

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեղադրել է Գարեգին Բ կաթողիկոսին

Ադրբեջանի և, միաժամանակ, Կովկասի մահմեդականների առաջնորդ, ազգությամբ թալիշ Ալլահշուքյուր Փաշազադեն մեկնաբանել է Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայտարարությունները ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ։ 

Կաթողիկոսը հայտարարել էր, որ կասկածից վեր է, որ «մենք պաշտպանելու ենք Արցախի ժողովրդի՝ ազատ, անկախ ապրելու իրավունքը»։

Փաշազադեն, ի պատասխան, հայտարարել է. «Կարծում եմ՝ հայոց կաթողիկոսի հայտարարություններն անընդունելի են կրոնականի համար։ Հոգևորականները պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կոչ անեն։ Հայոց կաթողիկոսի պատերազմական նոր կոչերը կապված են նրա՝ քաղաքական նկրտումների գերի դառնալու հետ։ Կրոնական առաջնորդների միջամտությունը քաղաքականությանը սխալ է։ Մենք հայ եկեղեցուն բարեկամության կոչ ենք անում»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական