Ղազախստանի ԱԳՆ-ն դրական է արձագանքել Աստանայում իրենց դիվանագետներին հավատարմագրելու՝ Աֆղանստանի ներկայիս իշխանությունների՝ «Թալիբանի» խնդրանքին։ Այս մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։
«Ի պատասխան դիվանագետների հավատարմագրման՝ Աֆղանստանի նոր վարչակազմի խնդրանքին, մենք դրական որոշում ենք կայացրել»,- ասել է նա։ Հիշեցնենք՝ «Թալիբանը» աշխարհի բազմաթիվ երկրներում ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։