Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է տարածաշրջանային այցով Ադրբեջանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ։
Հանդիպման այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Հիշեցնենք՝ ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցով գտնվում է Հարավային Կովկասում․ նա կայցելի նաև Հայաստան ու Վրաստան։