ՀՀ ԱԺ «Քաղաքացիական խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ երեկվանից մինչ այսօր լուսաբաց գտնվել ենք դիրքերում: Մեր տղաները ուժեղ են, հզոր, անկոտրում: Մեր պաշտպանները կատաղի ոգով երեկ հետ են մղել թշնամու ագրեսիան, պաշտպանել գյուղը և մեզ բոլորիս: Գիշերվա ընթացքում և այս պահին որևէ էական խախտում չի եղել:
Երեկ երեկոյան շփվել եմ նաև բնակիչների, երիտասարդների հետ: Սահմանը ու Երևանը երկու տարբեր Հայաստան են: Այդ «Հայաստանները» իրար շատ ասելիք ունեն․ միասնական պայքարով պիտի պահենք մեր հայրենիքը: Չթողեք՝ վախը և խուճապը ձեզ հաղթի: Մենք ուժեղ ենք»: