Տեսակետ

Մինչ օրս մնում են չպատասխանված էական հարցեր, որոնք բարձրաձայնել էի մեկ ամիս առաջ. Արսեն Թորոսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մեր երկրի համար այս ծանր իրավիճակում չէի ցանկանա անդրադառնալ իմ դեմ իրականացվող տեղեկատվական այս արշավին, որը տարվում է մի պնդաճակատ (ժողովրդական լեզվով ասած «պադոշ») իրեն լրատվամիջոց համարող մի կիսականտորայի կողմից, քանի որ մեր և մեր երկրի առաջնահերթություններն այս պահին այլ են, բայց ստիպված եմ կարճ անդրադարձ կատարել:

Իհարկե այդ առաջնահերթությունները չեն վերաբերում վերոնշյալ սուբյեկտին կամ օբյեկտին, քանի որ նրանք շարունակում են ստի և կեղծիքի իրենց արշավը նույնիսկ այս ծանր օրերին` կովիդի մասով հարուցված քրեական գործը վերնագրելով «Արսեն Թորոսյանի գործունեության մասով գործ»:

Ինչպես բազմիցս կրկնել եմ նախ այդ գործը որևէ առնչություն չունի իմ գործունեության հետ, այնպես էլ դրա շրջանակներում մինչ օրս մնում են չպատասխանված էական հարցեր, որոնք բարձրաձայնել էի մեկ ամիս առաջ»: