Տեսակետ

Քաղաքը ոտքի ենք հանելու 20-րդ դարի կեսերի մթությունից. Խորեն Գրիգորյան

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Դեռևս 2017թ․ Երևանի քաղաքապետի ընտրություններին ՔՊ և «Ելք» դաշինքի ներկայացրած ծրագիրն իրականացնում ենք առ այսօր: Տարեկան 20-ից ավել մանկապարտեզների կառուցում, հարյուրավոր բակեր, խաղահրապարակներ, մշակութային և կրթության օջախներ վերանորոգվել և վերանորոգվելու են այն նախընտրական ծրագրով, որը դեռ «Ելք» խմբակցության քաղաքապետի թեկնածու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժամանակ ներկայացվել են: Քաղաքը ոտքի ենք հանելու 20-րդ դարի կեսերի մթությունից, ճանապարհների հիմնանորոգումներ, կամուրջների և այլ արհեստական կառույցների վերանորոգումներ ու կառուցումներ: Կանաչապատ այգիների կառուցում և վերանորոգում, անտառպուրակների հիմնում: Այս ամենը իրականացնելու ենք, որքան էլ մի քանի հոգու դուրը չգա: 
Որոշների՝ առավոտից իրիկուն սուտ տեղեկությունները շինհրապարակների մասին այլևս չի մեկնաբանվելու, թե բա՝ սա ծավալի մեջ է, մյուսը ծավալի մեջ չէ: Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության կատարվող աշխատանքների շողքի տակ առկայծել այլևս չփորձեք, ընդդիմադիրների ուշադրությունը գրավելու, ընդդիմադիր ավագանու մանդատի սպառող լինելու գրավչությունն այլ տեղ որոնեք, նախընտրական քարոզարշավն էլ դեռ չի սկսվել․ հանգիստ նստեք տեղներդ»: