Տեսակետ

Մեր միլիարդատերերը բլոգերի մակարդակից չեն բարձրանում. Խանումյան

Մեր միլիարդատերերը բլոգերի մակարդակից չեն բարձրանում. Խանումյան

Արցախի ՏԿԵՆ նախկին նախարար Հայկ Խանումյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մեկ տարի առաջ, երբ սրվել էին Չինաստան֊Թայվան հարաբերությունները, և վտանգ կար, որ Չինաստանը կհարձակվի Թայվանի վրա, թայվանցի միլիարդատեր Կաոն որոշեց 3 միլիոն խաղաղ բնակիչների իր միջոցներով ուսուցանել տարբեր պաշտպանական հմտություններ` առաջին օգնություն, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) շահագործում և ռադիոկապի օգտագործում։ Բացի դրանից, ֆինանսավորել է 300 հազար դիպուկահարների ուսուցումը։ 
Մարդը հստակ հասկանում էր, որ ուժեղ թշնամուն կարելի է հաղթել՝ բնակչությանը համընդհանուր պաշտպանության պատրաստելով։ Մեր միլիարդատերերը բլոգերի մակարդակից չեն բարձրանում․ լավագույն դեպքում մեծ արձագանք գտնվող ֆլեշ֊մոբեր են կազմակերպում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական