Հասարակություն

Yandex ընկերությունը ընդլայնում է գործունեությունը Հայաստանում

Նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին ընդունել է Yandex ընկերության փոխնախագահ, պետական մարմինների հետ կապերի պատասխանատու Պավել Դեմիդովին։

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է ընկերության գործունեության ընդլայնումը Հայաստանում, որը ներկայում ներառում է տաքսիի, սննդի ծառայություններ, գործում է նաև ընկերության գրասենյակը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային ոլորտին, ներդրումների իրականացմանը, սպասարկման կենտրոնների բացմանը, կրթական նախագծերի իրականացմանը առնչվող մի շարք հարցեր։

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանում ամսական Yandex-ի տարբեր ծառայություններից օգտվում է մոտ 700,000 հազար հոգի։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան Yandex.Market-ի մուտքի և հայկական արտադրանքը Yandex.Lavka-ում ներկայացնելու հնարավորությանը։ Առաջիկայում Հայաստանում նախատեսվում է բացել Yandex.hub: