Տեսակետ

Գյումրու դրամատիկական թատրոնի՝ տարիներով ձգձգվող խնդիրը լուծում ստացավ. Բաղդասարյան

Շրակի նախկին մարզպետ, վարչապետի խորհրդական Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուքի» իր էջով տեղեկացրել է, որ գործադիրն այսօրվա նիստում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պատուհանների փոխարինման համար հատկացրել է շուրջ 34 մլն դրամ։

«Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ տարիներով ձգձգվող խնդիրը լուծում ստացավ․ գործադիրն այսօրվա նիստում թատրոնի պատուհանների փոխարինման համար հատկացրել է շուրջ 34 մլն դրամ։
Գյումրու սրտում գտնվող կառույցի համար սա կենսական կարևորության հարց էր, որը քննարկել էինք թատրոնի տնօրինության հետ դեռևս նախորդ տարի։ Կառավարությունը ականջալուր եղավ մեր բարձրացրած հարցին, և Շիրակի մարզպետարանի ու ՏԿԵՆ-ի հետևողականության արդյունքում կարողացանք լուծում գտնել։ Բոլոր շահագրգիռ անձանց ներգրավվածությունը չափազանց կարևոր էր։
Լիահույս եմ, որ առաջիկայում Հակոբ Հակոբյանի՝ ազգային արժեք ճանաչված «Սարերում» որմնանկարը, որը տեղադրված է թատրոնի ճեմասրահում, կտեղափովի այլ ապահով վայր։
Այս հարցով ևս կա վարչապետի հանձնարարականը»,- ասվում է Նազելի Բաղդասրյանի գրառման մեջ։